Rich Text

Neo Maxխաղարկության կանոններ

 

  1. Ծառայության անվանումը և այդ ծառայության խթանումը

«ԱրմենՏել» ՓԲԸ (այսուհետ` «Կազմակերպիչ») Neo Max ծառայությունների փաթեթը գովազդելու և խթանելու նպատակով անցկացվում է խաղարկություն, որի շրջանակներում Neo ֆոտոմրցույթի մասնակիցները և քվեարկողները ներկայացնելով համապատասխան ծածկագիրը և անձնագիրը/նույնականացման քարտը մինչև 01.10.2016 միանալով Neo Max ծառայությունների փաթեթին, ավտոմատ կերպով կմասնակցեն 14.10.2016թ-ին տեղի ունեցող խաղարկությանը:

 

 

  1. Neo Max խաղարկության անցկացման ձևը և դրա անցկացման տարածքը

 

  • Neo MAX խաղարկությունն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ:
  • Ցանկացած մասնակից ներկայանալով Beeline ցանկացած Վաճառքի և սպասարկման գրասենյակ, ներկայացնելով Neo ֆոտոմրցույթից ստացած համապատասխան ծածկագիրը և միանալով Neo Max ծառայությունների փաթեթին, հնարավորություն է ստանում մասնակցելու Neo Max խաղարկությանը: Խաղարկությունը անց է կացվում 2016թ. հոկտեմբերի 14-ին:
  • Neo Max ծառայությունների փաթեթին միանալիս բաժանորդը/օգտագործողը ստանում է համապատասխան կտրոն, որի վրա պարտադիր նշված են բաժանորդի/օգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան, Neo Max բջջային համարը և խաղարկության անցկացման օրը: Վերոնշյալ կտրոնը ստանալուց հետո բաժանորդը/օգտագործողը համարվում է Neo MAX խաղարկության մասնակից:
  • Մասնակիցը պետք է ներկայանա խաղարկության անցկացման վայր կտրոնով:

Մասնակիցը կրում է լրիվ պատասխանատվություն կտրոնը վնասելու, փչացնելու, կորցնելու հետևանքով Neo MAX խաղարկությանը մասնակցելու իրավունքից զրկվելու համար:

  • Խաղարկության մասնակիցը պետք է տրամադրի հավելյալ բջջային համար: Խաղարկության անցկացման վայրի և ժամի մասին մասնակիցները կտեղեկանան 10 oր խաղարկությունից առաջ, հոկտեմբերի 4-ին www.beeline.am պաշտոնական կայքում, Facebook, Instagram, Odnօklassniki սոցիալական ցանցերի Beeline Armenia պաշտոնական էջերում և sms հաղորդակցության միջոցով իրենց Neo Max բջջային համարին և մասնակցի կողմից տրամադրված հավելյալ համարին:
  • Խաղարկությունից 2 օր առաջ կուղարվի կարճ հաղորդագրություն-հիշեցում խաղարկություն անցկացման ժամի և վայրի մասին Neo Max բջջային համարին և մասնակցի կողմից տրամադրված հավելյալ համարին:
  • Խաղարկության օրը, գրանցվելիս, բաժանորդը/օգտագործողը հանձնում է «ԱրմենՏել» ՓԲԸ աշխատակցին իր կտրոնը, որը ստուգելուց հետո, աշխատակիցը բաժանորդի/օգտագործողի ներկայությամբ այն ծալում և գցում է խաղարկության համար նախատեսված արկղի մեջ:
  • Խաղարկությունը մեկնարկում է խաղարկվող մրցանակի և վերջինիս մրցանակային տեղերի քանակի հայտարարմամբ:
  • «ԱրմենՏել» ՓԲԸ աշխատակիցը մի քանի անգամ արկղը պտտելուց հետո հանում և բարձրաձայն կարդում է կտրոնում նշված մասնակցի անունն ու ազգանունը, անձնագրի համարը, Neo Max բջջային համարը:
  • Հաղթող կտրոնի մասնակիցը պետք է ներկայանա Կազմակերպիչներին անձնագրով մինչև խաղարկության ավարտը: Նրա տվյալները կհամեմատվեն կտրոնի տվյալնների հետ, ապա կհանձնեն մրցանակը:
  • Խաղարկությունը շարունակվելու է մինչև մրցանակների վերջանալը:

 

  1. Neo Max խաղարկության Կազմակերպչի անվանումը

         «ԱրմենՏել» ՓԲԸ, Ահարոնյան 2 փ., 0014 Երևան, Հայաստանի Հանրապետություն:

 

  1. Գովազդային վիճակախաղի անցկացման ժամկետը
    • Neo Max խաղարկությունը կանցկացվի 2016թ. հոկտեմբերի 14-ին:
      • Neo Max խաղարկության կխաղարկվեն սույն կանոնների3.1 կետում նշված մրցանակային ֆոնդը:

 

  1. Neo Max խաղարկությանը չեն կարող մասնակցել հետևյալ անձինք`
    • «ԱրմենՏել» ՓԲԸ աշխատողները և աշխատողների ընտանիքների անդամները:
    • Իրավաբանական անձինք:
    • Անհատներ, ում 18 տարի չի լրացել:

 

  • Neo Max խաղարկությանը գործողության ողջ ժամկետի ընթացքում Neo Max խաղարկությանը մասնակիցները պարտավոր են հետևել Neo Max խաղարկությանը մասնակցելու կանոններին, ինչպես նաև կատարել բոլոր գործողությունները` կապված մրցանակների խաղարկման և ստացման հետ:

 

  • Neo Max խաղարկությանը մասնակիցների համար Neo Max խաղարկությանը Կանոնների մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է www.beeline.am վեբ կայքում, Facebook, Instagram, Odnoklassniki սոցիալական ցանցերի Beeline Armenia պաշտոնական էջերում:

 

  • Neo Max խաղարկությունը դադարեցնելու դեպքում Կազմակերպիչը պարտավոր է www.beeline.am պաշտոնական աղբյուրում, Facebook, Instagram, Odnoklassniki սոցիալական ցանցերի Beeline Armenia պաշտոնական էջերում հրապարակել տեղեկություն Neo Max խաղարկությանը անցկացման դադարեցման մասին կամ այլ եղանակով հրապարակայնորեն ծանուցել նման դադարեցման մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:  

 

  • Neo Max խաղարկության Կազմակերպիչը պարտավոր է ավարտել Neo Max խաղարկության անցկացումը, այդ թվում իրականացնել մրցանակների տրամադրումը և կատարել այլ անհրաժեշտ գործողություններ Neo Max խաղարկության մասնակիցների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, Neo Max խաղարկության դադարեցումը կամ ընդհատումը պայմանավորված է գործողություններով կամ իրադարձություններով, որոնք դուրս են Կազմակերպչի վերահսկողությունից:

 

  • Neo Max խաղարկության Կազմակերպիչն իրավունք չունի Neo Max խաղարկության մասնակիցների մասին տեղեկատվությունը տրամադրել երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և սույն Կանոնների 7-րդ կետով նախատեսված պահանջներին համաձայն:

 

  • Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում նամակագրության կամ այլ կոնտակտների մեջ չմտնել Neo Max խաղարկության մասնակիցների հետ, բացի սույն Կանոններում նշված կամ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան դեպքերից:

 

  • Եթե մասնակիցը մինչև մրցանակների խաղարկության օրը հրաժարվի «ԱրմենՏել» ՓԲԸ հետ կնքած Neo Max ծառայությունների փաթեթի մատուցման պայմանագրից, նա դուրս է մնում մասնակիցների ցանկից և չի կարող ստանալ մրցանակ:
  • Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում մասնակցին զրկել շահումից, եթե առկա են ապացույցներ, որ տվյալ մասնակիցը խախտել է ՀՀ օրենսդրությամբ և սույն Կանոններով սահմանված նորմերը:
  • Կազմակերպիչը, աշխատակիցները, ինչպես նաև Կազմակերպչի գործակալները և դիլերները պատասխանատվություն չեն կրում SIM քարտի սեփականատիրոջ և այն օգտագործողի միջև Neo Max խաղարկության հարցերին վերաբերող  տարաձայնությունների առաջացման դեպքում, ներառելով, սակայն չսահմանափակվելով Neo Max խաղարկության մասնակցությունը, մրցանակների շահումը, հաշվի չափը և այլն:    

 

  • Neo Max խաղարկության մրցանակային ֆոնդ`
    • Neo Max խաղարկության մրցանակային ֆոնդը ձևավորվում է Neo Max խաղարկության Կազմակերպչի սեփական միջոցների հաշվին և առանձին սահմանվում մինչ Neo Max խաղարկության սկիզբը: Neo Max խաղարկության մասնակիցը կարող է ստանալ ստորև ներկայացված մրցանակներից մեկը`

 

Մրցանակի անվանումը

Մրցանակների քանակը

1

 iPhone 6S Սմարթֆոն

2 (երկու) հատ

2

Սմարթ ժամացույց

3 (երեք) հատ

3

Beeline Smart Սմարթֆոն

10 (տասը) հատ

4

 Wi-Fi range extender

15 (տասնհինգ) հատ

 

  • Մրցանակների ընդհանուր քանակը` 30 հատ:
  • Մրցանակներից հրաժարվելու դեպքում մասնակիցներին չեն տրամադրվելու դրամական փոխհատուցումներ:

 

  • Գովազդային վիճակախաղի հաղթողների որոշման կարգ
    • Գովազդային վիճակախաղի ավարտի օրը` 2016թ. հոկտեմբերի 14-ին, գրանցվելիս` բաժանորդը հանձնում է «ԱրմենՏել» ՓԲԸ աշխատակցին իր կտրոնը, որը ստուգելուց հետո, աշխատակիցը բաժանորդի ներկայությամբ այն ծալում և գցում է խաղարկության համար նախատեսված արկղ:
    • Խաղարկությունը կմեկնարկի բոլոր մասնակիցներին գրանցելուց հետո: Մասնակիցների գրանցուը սքվելու է ժ․ 11.00-ից մինչև ժ․15.00: Խաղարկությունը մեկնարկում է խաղարկվող մրցանակի և վերջինիս մրցանակային տեղերի քանակի  հայտարարմամբ: «ԱրմենՏել» ՓԲԸ աշխատակիցը 5 անգամ արկղը պտտելուց հետո հանում և բարձրաձայն կարդում է կտրոնում նշված մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը:
    • Հաղթող մասնակցին անհրաժեշտ է անձը հաստատող փասթաթղթով մոտենալ խաղարկության Կազմակերպչին՝ տվյալները համեմատելու և մրցանակը ստանալու համար:
    • Մեկ մասնակից կարող է շահել միայն մեկ մրցանակ, այդ պատճառով՝ եթե միևնույն անուն, ազգանուն, հայրանուն և անձնագրի համարով կտրոն արկղից դուրս է բերվում մեկ անգամից ավել, ապա մասնակիցը մրցույթից հեռացվում է:

 

 

  1. Մրցանակների ստացման կարգը, ժամկետներն ու վայրը
    • Մրցանակների ստացման օրն է համարվում 2016 թվականի հոկտեմբերի 14-ը:
    • Մրցանակը ստանալիս՝ հաղթող մասնակիցը պետք է ներկայացնի անձնագիրը/նույնականացման քարտը:

 

 

  1. Neo Max խաղարկության հաղթողների մասին տվյալների հրապարակումը

7.1. Հաղթողների ազգանունները մուտքագրվում են Հաղթողների ցուցակի մեջ www.beeline.am կայքում՝ խաղարկության անցկացմանը հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում:

7.2. Հաղթողների ցուցակը կհրապարակվի  Կազմակերպչի պաշտոնական  կայքում՝

www.beeline.am:  Այսպիսով, մասնակիցը համաձայնվում է, որ Կազմակերպիչը հրապարակի հաղթողի անվան առաջին տառը և ազգանունն առանց որևիցե այլ

տվյալներ նշելու: 

 

  1. Բողոքները և դրանց վավերականության ժամկետը
    • Neo Max խաղարկության շրջանակներում ցանկացած բողոք պետք է ուղղել «ԱրմենՏել» ՓԲԸ Հաճախորդների օպերատիվ սպասարկման կենտրոն 0611 հեռախոսահամարով այն ժամանակահատվածում, որին վերաբերում է բողոքը: Բողոքի գրանցման ամսաթիվ է համարվում Սպասարկման կենտրոն կատարված զանգի ամսաթիվը:

 

  • Մասնակիցը պետք է մանրամասն ու մատչելի ներկայացնի բողոքի բովանդակությունը: Բողոքում պետք է նշված լինի մասնակցի անուն, ազգանուն, հայրանունը, կոնտակտային հեռախոսահամար և այն հեռախոսահամարը, որով բաժանորդը մասնակցել է Գովազդային վիճակախաղին, ինչպես նաև մասնակցի էլեկտրոնային հասցեն` նրա բողոքին պատասխանելու համար:

 

  • Բոլոր բողոքները կքննարկվեն` Կազմակերպչի կողմից դրանք ստանալու օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

  • Կազմակերպիչը դիտարկում է բողոքները` հիմնվելով սույն Կանոնների վրա:

 

  • Բողոքի առարկայի վերաբերյալ Կազմակերպչի որոշումը վերջնական է: Մասնակիցը Կազմակերպչի որոշման մասին կտեղեկացվի հեռախոսով. էլեկտրոնային փոստով կամ այլ միջոցով:

 

  • Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Neo Max խաղարկությանը հաղթող ճանաչված մասնակցի մեղքով մրցանակը ստանալու հնարավորության բացակայության համար:

 

 

  • Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այն իրավիճակների համար, երբ Neo Max խաղարկության մասնակցության համար կատարվող գործողությունները կատարվում են սույն Կանոնների խախտմամբ:

 

  • Մասնակիցները հասկանում և համաձայնում են, որ սեփական կամքով են մասնակցում Neo Max խաղարկությանը:

 

  • Ոչ Կազմակերպիչը, ոչ Կազմակերպչի պաշտոնատար անձինք, աշխատակիցները կամ գործակալները պատասխանատվություն չեն կրում մրցանակը չստանալու պատճառով Neo Max խաղարկության մասնակիցներին հասցված վնասի` , այդ թվում բարոյական վնասի համար, որն առաջացել է այն պատճառով, որ տվյալ մասնակիցը հաղթող չի ճանաչվել սույն Կանոնների համաձայն:

 

  • Կազմակերպիչը իրավունք է վերապահում Neo Max խաղարկության անցկացման սույն Կանոններում փոփոխություններ կատարել՝ համապատասխան տեղեկատվություն հրապարակելով www.beeline.am կայքում, Facebook, Instagram, Odnoklassniki սոցիալական ցանցերի Beeline Armenia պաշտոնական էջերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

  • Մասնակցելով Neo Max խաղարկությանը` մասնակիցները ընդունում են Neo Max խաղարկության անցկացման սույն Կանոնները: Վիճաբանության ծագման դեպքում լուծումը կլինի մասնակցի և Կազմակերպչի միջև կայանալիք բանակցությունների միջոցով, սակայն համաձայնության չգալու դեպքում այն կլուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

  • Neo Max խաղարկության մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունը իրենց անձնական տվյալների մշակման համար, ցանկացած գործողություն անհատական տվյալների հետ կատարելու համար, ներառյալ մշակումը, օգտագործումը: Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է անձնական տվյալների մշակման բոլոր փուլերում ապահովել անձնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը ՀՀ օրենսդրության համաձայն:
Powered by ShortStack